Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է «Գրեմմիի»

Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է «Գրեմմիի»
29.11.2017 | 23:15

Հրապարակվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը: Դմիտրի Խվորոստովսկին դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հետ առաջադրվել է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում՝ «Sviridov: Russia Cast Adrift» («Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան») սկավառակի համար։


Տիգրան Մանսուրյանը ևս հեղինակավոր այս մրցույթի հավակնորդներից է: Նա առաջադրվել է «Լավագույն դասական ստեղծագործություն» և «Լավագույն երգչախմբային կատարում» անվանակարգերում՝ Requiem ստեղծագործության համար: «Գրեմմի 2018» մրցանակաբաշխությունը 2018-ի հունվարի 28-ին է, Նյու Յորքում։

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ